ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ

Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ
24.04.2020 | 23:13

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ նշելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր: Քալընի խոսքով, ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։ «Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։
Նա կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին։ Խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ քննադատելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։
Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։


Քալընը չի մոռացել հերթականությամբ շարադրել նաև այս ընթացքում Թուրքիայի զինանոցում կուտակված մյուս բոլոր տխրահռչակ թեզերը, որոնք վերաբերում են այդ տարիներին մահացած միլիոնավոր մուսուլմաններին, ընդհանուր ցավին, թուրքական իբրև թե բաց արխիվներին, Հայոց ցեղասպանությունն ընդունող 3-րդ երկրների անցյալի ենթադրյալ մութ էջերին և այլն։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ